ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Մոսկվայի դեմ ճնշումն ուժեղացնելու և Կիևին աջակցելու մտադրության մասին:
«Մենք կպահպանենք այդ երկկողմանի կուրսը` ավելի շատ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, աջակցել Ուկրաինային` Պուտինին հասկանալ տալով, որ այդ ուղուց դեռ կարելի է շեղվել և իրավիճակը լուծել դիվանագիտական միջոցներով»,- ասել է ԱՄՆ նախագահը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Բացի դրանից՝ Օբամայի խոսքով, ներկայումս ինքը լավատեսորեն տրամադրված չէ և չի կարծում, որ Ռուսաստանը կփոխի իր կուրսն Ուկրաինայի հանդեպ: