Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կփորձի ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկինյոսին ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերի ընթացքում, տեղեկացնում է Daily Star-ը:
«Կարմիր սատանաներ»-ը պատրաստվում են 35 մլն ֆունտ տրամադրել բրազիլացի պաշտպանի տրանսֆերի համար:
Փարիզյան ակումբը չի ցանկանում վաճառել թիմի երիտասարդ պաշտպանի տրանսֆերը, սակայն փայլուն առաջարկը կարող է մտափոխել թիմի ղեկավարությանը: