Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն վստահ է, որ «Ռոմա»-ն դեռ դուրս չի մնացել չեմպիոնական պայքարից, չնայած, որ վերջին շրջանում վատ է հանդես գալիս, տեղեկացնում է JTV-ն:
«Հիմա դեռ երկրորդ շրջանի առաջին մասն է: Մենք պետք է շարունակենք հաղթել:
«Յուվենտուս»-ի ընթացիկ առավելությունը ոչինչ չի նշանակում: «Ռոմա»-ն ուժեղ է և շարունակելու է մեզ լարվածության մեջ պահել»,- հայտարարել է Պիռլոն: