Վերջին օրերին հազարավոր կանայք ու տղամարդիկ սպասում են «Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային էրոտիկ ֆիլմի պրեմիերային:
Ինչպես հաղորդում է womanel.com.ua-ն, ֆիլմի գլխավոր հերոսներ Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը պատմել են ֆիլմի անկողնային տեսարանների մասին: Դերասանները խոստովանել են, որ բաց տեսարանները եղել են ամենաբարդը: Դորնանի խոսքով` եղել են պահեր, երբ ինքը շատ անհարմար է զգացել, հատկապես կարմիր սենյակում, որը նախատեսված է եղել «սադո-մազո» ոճի խաղերի համար:
Դերասանուհին իրեն վատ է զգացել հաճախ մերկ լինելու պատճառով: Միևնույն ժամանակ նա նշել է, որ նկարահանման հրապարակում իրավիճակը ժամանակի ընթացքում ավելի հանգիստ է եղել, քանի որ կինոռեժիսորներն արել են ամեն ինչ, որպեսզի դերասաններն իրենց հարմար զգան և առավել անկեղծ խաղան իրենց դերերը: