Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

2015-ը Թուրքիայի համար լրջագույն խնդիրների տարի է. Հայացք Երևանից

Բավական բարդ 2014 թվականից հետո ևս Թուրքիային ոչ այնքան հեշտ տարի է սպասվում: Թուրքական իշխանությունները խնդիրների հսկա ցանկ ունեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին դաշտում:

2015-ին Թուրքիային սպասվում են խորհրդարանական ընտրություններ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սիրիայում և Իրաքում անկայուն իրավիճակը, իսլամացման ուրվականը, Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակը, տնտեսական խնդիրներ և այլն:

Կարծում ենք` արժե հայացք գցել 2015-ի թուրքական օրակարգի առանցքային կետերին:

Խորհրդարանական ընտրություններ

Թուրքիայի համար խորհրդարանական ընտրությունները մեծագույն կարևորություն են ներկայացնում, քանի որ հարևան երկիրն ունի պառլամենտական կառավարման համակարգ: Խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած քաղաքական ուժը ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ: 2002 թվականից խորհրդարանական ընտրություններում առանց ընդմիջումների հաղթում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որն աչքի է ընկնում իսլամամետ հայացքներով և կարողանում է ձայներ ստանալ` ապահովելով տնտեսական աճ: Եվ ահա ԱԶԿ-ի համար հերթական ընտրություններն են, որոնց այն ներկա դրությամբ ֆավորիտի կարգավիճակով է մոտենում, սակայն ևս 4 տարի իշխանության ղեկին մնալու համար Էրդողանի նախկին կուսակիցները պետք է բավական լուրջ պայքար մղեն, հակառակ ճամբարում քեմալականներն են ու քրդական ուժերը: Եվ սա առաջին ընտրությունն է, որին ԱԶԿ-ն մասնակցում է առանց Էրդողանի: Թուրքական օրենքներն արգելում են երկրի նախագահին լինել կուսակցական, ուստի Էրդողանը փաստաթղթերով այլևս ԱԶԿ-ական չէ, սակայն միայն միամիտները կարող են մտածել, թե Էրդողան-ԱԶԿ կապը կտրված է: Ընդհակառակը, Էրդողանը շարունակում է դե ֆակտո ղեկավարել այդ քաղաքական ուժը: Ուստի հենց ԱԶԿ-ի հաջողությունից է կախված Էրդողանի դիրքերի հետագա ամրությունը, ինչպես նաև այդքան սպասված սահմանադրական փոփոխությունները կատարելու հնարավորությունը: Էրդողանը չի թաքցնում, որ ցանկանում է Թուրքիան որպես նախագահական կառավարման համակարգ ունեցող երկիր տեսնել: Այնպես որ ԱԶԿ-ի ներկայիս ղեկավարի, գործող վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խնդիրն է 2015-ի ամռանը նախանշված ընտրություններում ապահովել վստահ հաղթանակ:

Հասկանալի է, որ ընտրություններում հնարավոր հաղթանակն Էրդողանին և ԱԶԿ-ին հնարավորություն կտա շարունակել չափավոր իսլամացման քաղաքականությունը: Վերջին օրինակներով տեսնում ենք, որ Էրդողանը հակված է շարունակել իսլամի դերն ու նշանակությունը մեծացնելուն ուղղված իր քայլերը: Հայաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից ևս խորհրդարանական ընտրությունները կարևոր դերակատարում ունեն, քանի որ դրա արդյունքներով ընտրված կառավարությունն է կառուցելու Հայաստանի հետ հարաբերությունները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Թեև Հայկական հարցն այսօրվա Թուրքիայի առաջնային խնդիրների ցանկում չէ, սակայն Հայոց ցեղասպանության 100-ամյակն առանձնակի կարևորություն է ներկայացնում Թուրքիայի համար, և պաշտոնական Անկարան իր քայլերով ցույց է տալիս, որ լրջորեն պատրաստվում է 2015 թվականին:

Թուրքական իշխանությունները, փոխելով ժխտողականության նախկին մեթոդները, անցել են ավելի փափուկ ու նուրբ աշխատանքի և փորձում են առաջ քաշել ավելի ժամանակակից և աշխատող թեզեր, ինչպիսին, օրինակ, «ընդհանուր ցավի» թեզն է: Միևնույն ժամանակ թուրքական կողմը փորձում է շեղող խուսանավումներ կատարել և երկրի համար միջազգային դրական իմիջ ձևավորել այնպիսի քայլերով, ինչպիսիք են Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցը, Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը, Դավութօղլուի՝ Դինքի սպանության օրվա հայտարարությունը, Էթիեն Մահչուփյանի նշանակումը Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական և այլն: Բոլոր այս քայլերով Թուրքիան փորձում է մեղմել 2015-ի էֆեկտը: 2015-ի ապրիլի մոտենալուն պես թուրքական կողմն ավելի է ակտիվացնելու նման քայլերը` փորձելով շեղել ուշադրությունը և մարսելու հարյուրամյակի վտանգները: Թուրքական դիվանագիտության և քարոզչության համար 2015 թվականը մեծ կարևորություն է ներկայացնում: Այս ամենը հասկանալով` պետք է պատրաստ լինենք ոչ միայն դիպուկ պատասխաններ տալու, այլ նաև մենք նախաձեռնողի դերում լինենք:

Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների տեսանկյունից արմատական փոփոխություններ սպասել պետք չէ: Երկու երկրների համար էլ 2015-ը մեծ նշանակություն ունի և չափազանց նուրբ թեմա է: Սա կապված է ոչ միայն Հարյուրամյակի գործոնի հետ, այլ նաև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների առկայությամբ:

Այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում կոսմետիկ, իմիտացիոն քայլեր թուրքական կողմից սպասել պետք է: Խնդիրը նույնն է` հնարավորինս վնասազերծել Ցեղասպանության հարյուրամյակի ազդեցությունը:

Ուստի այս ամենի համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների հարցում իրատեսական չէ սպասել սկզբունքային, խորը գործընթացների:

Դարդանելի գործողության 100-րդ տարին

Թուրքիան պատրաստվում է նշել Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ճակատամարտի 100-րդ տարին, ընդ որում՝ 2015 թվականի ապրիլի 24-ին: 1915 թվականին օսմանյան բանակը կարողացավ դիմակայել դաշնակիցների (բրիտանացիների, ֆրանսիացիների, ավստրալացիների և այլ ազգերի) զորքերին, որոնք փորձում էին վերահսկողություն սահմանել Դարդանելի նեղուցի վրա: Հետագա տարիներին այս ճակատամարտը հերոսացվեց թուրքական պետության կողմից: Եվ այժմ Թուրքիան խոշոր միջոցառումներով է պատրաստվում նշել Դարդանելի գործողության 100-ամյակը, ընդ որում` ապրիլի 24-ին նախագահ Էրդողանն աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների հրավիրել է Թուրքիա, բայց… մասնակցելու Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին: Հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահը, ով, բնականաբար, արդեն մերժել է հրավերը՝ պատասխան նամակում հիշեցնելով, որ դեռ ամիսներ առաջ հայկական կողմն էր Էրդողանին հրավիրել Ծիծեռնակաբերդ:

Դարդանելի գործողության հերթական տարին նման ճոխությամբ և աղմուկով նշելու նախապատրաստությունը, բնականաբար, գերազանցապես կապված է Ցեղասպանության հարյուրամյակի հետ: Սպասելի էր, որ թուրքական կողմն այս միջոցառումներով փորձելու է մեղմել Հայոց ցեղասպանության 100-ամյակի արձագանքն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մեդիադաշտում: Ուստի հետագա ամիսներին ևս Դարդանելի ճակատամարտի արարողություններն ուշադրության կենտրոնում են լինելու:

Սիրիայում և Իրաքում անկայուն վիճակը

Մերձավորարևելյան վերջին գործընթացներն անմիջական ազդեցություն են ունենում Թուրքիայի վրա: Սիրիայի հարցում Թուրքիան շտապեց ընդգծված հակաասադական կեցվածք որդեգրել, սակայն թուրքական հաշվարկներն այնքան էլ ճիշտ չէին: Անկարան իր քայլերով ցույց էր տալիս, թե հավատացած էր` հնարավոր է լինելու Բաշար Ասադից արագ ազատվել, իսկ նրա տեղը լրացնելու են Թուրքիային ավելի լոյալ իշխանություններ: Այդպես չեղավ, և այժմ Թուրքիան ոչ միայն տնտեսական տեսանկյունից է վնասներ կրում, այլ նաև Սիրիայի հյուսիսային հարևանի համար մեծ խնդիր է հարյուր հազարավոր սիրիացի փախստականների հոսքն ու տեղակայումը երկրի տարածքում: Նման անկայուն վիճակը շարունակվելու է նաև 2015 թվականի ընթացքում: Եվ Սիրիայի հարցում Թուրքիան դժվար թե գնա քաղաքականության լուրջ փոփոխության. Անկարան շարունակելու է հակաասադական կուրսը` փորձելով միայն ու միայն նրան մեղավոր համարել հարավային իր հարևանի խնդիրների համար:

2014-ի ամռանից Թուրքիայի համար ևս մեկ ակտիվ ճակատ բացվեց Իրաքում, որտեղ ռազմական հաջողությունների արդյունքում զգալի տարածք իր վերահսկողության տակ վերցրեց «Իսլամական պետություն» խմբավորումը, որի հետ թուրքական կողմը շփումներ ուներ նաև Սիրիայում այդ կազմակերպության գործունեության ընթացքում (մասնավորապես, թուրք-սիրիական սահմանի զգալի մի հատված վերահսկվում էր ԻՊ-ականների կողմից): Թեև արևմտյան դաշնակիցների ճնշումներին, Թուրքիան 2014 թվականին չգնաց ԻՊ-ի դեմ զինված առճակատման, և միակ հետքայլն իրաքյան քրդերի զինուժի ստորաբաժանումներին Քոբանի հասնելու համար սեփական տարածքը տրամադրելն էր: Թուրքական կողմն ԻՊ-ի հարցում թշնամական հռետորաբանությունից այն կողմ չանցավ, իսկ որոշ փաստեր ցույց տվեցին, որ Թուրքիա-ԻՊ միջև տարբեր հարցերում անգամ համագործակցության եզրեր կան: Կարելի է նշել էժան նավթի գործոնը, քրդական հարցի տեսանկյունից, հակաասադական դիրքորոշման հարցում Թուրքիայի և ԻՊ-ի շահերի համընկնումը:

2015 թվականին ևս մերձավորարևելյան օրակարգում ԻՊ-ի հարցն առաջնային է լինելու, և Թուրքիայի նկատմամբ այս հարցում ճնշումներն ԱՄՆ-ի կողմից շարունակվելու են: Կախված զարգացումների և ճնշումների ինտենսիվությունից, ինչպես նաև քաղաքական առևտրի արդյունքներից` չի բացառվում, որ թուրքական կողմն ի վերջո ավելի գործուն քայլերի գնա «Իսլամական պետության» դեմ:

Ինչպես ժամանակը ցույց է տվել, ԻՊ-ի հարցում Թուրքիայի քաղաքականությունը բացասական է անդրադառնում պետության վրա, և այդ քաղաքականության հետագա շարունակությունը միայն վատթարացնելու է վիճակն Անկարայի համար ինչպես միջազգային իմիջի տեսանկյունից, այնպես էլ իր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում:

Քրդական հարց

Քրդական հարցը շարունակում է մնալ Թուրքիայի գլխավոր խնդիրը: 2015-ը քրդական հարցի տեսանկյունից նախևառաջ կարևորություն է ստանում խորհրդարանական ընտրությունների գործոնով: «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK), որը 2013 թվականին Անկարայի հետ կնքած զինադադարի ռեժիմը շարունակում է պահպանել, կարող է գալիք ընտրությունները որպես լծակ կիրառել Թուրքիայի դեմ: Թուրքական իշխանությունները, ՔԱԿ-ի դեմ գործողություններով կարող են վնասել ընտրություններում իրենց հաջողությանը, իսկ քրդական ուժը սա լավ է հասկանում, ուստի բանակցությունների ընթացքում այս հաղթաթուղթը պահելու է ձեռքում: «Արդարություն և զարգացում» կուսակցության համար քրդական գործոնը շատ կարևոր է նաև այն պարզ պատճառով, որ կուսակցությանն ու Էրդողանին ձայն տվողների շարքերում մեծ թիվ են կազմում Թուրքիայի քուրդ քաղաքացիները: Սակայն «Իսլամական պետության» հարցում թուրքական իշխանությունների որդեգրած դիրքորոշումը կարող է բերել քրդական ձայների կորստի: Մասնավորապես, Թուրքիայի քրդերը 2014-ի հոկտեմբերին հուզումներ բարձրացրին, երբ թուրքական կողմը չէր ցանկանում միջամտել Քոբանիի դեպքերի և հակաքրդական կեցվածք էր որդեգրել: Ստեղծված իրավիճակից կարող է օգտվել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը` Թուրքիայի խորհրդարանի 10 տոկոսանոց անցողիկ շեմը հաղթահարելու համար: Եվ այս համայնապատկերում սպասելի է, որ ԱԶԿ-ն կարող է գնալ որոշ քրդամետ նախաձեռնությունների` քուրդ ընտրողների քվեն ստանալու համար: Այնպես որ 2015-ին քրդական ճակատում ևս հետաքրքիր զարգացումներ, դիմակայություններ և մրցավազք է սպասվում:

Տնտեսական խնդիրներ

Թեև վերջին տարիներին ընդունված է Թուրքիան դիտարկել որպես մեծ թափով տնտեսական աճ ապրող պետություն, սակայն վերջին տարիներին հաճախ են հնչում կարծիքներ այն մասին, որ թուրքական տնտեսության աճի տեմպերը նվազում են, առաջ են գալիս որոշ խնդիրներ: 2015-ի համար ևս տնտեսագետները կանխատեսում են թուրքական տնտեսության համար աճի տեմպերի նվազում: Թուրքիայի տնտեսության վրա բացասական է անդրադառնում իրավիճակը Սիրիայում և Իրաքում, որոնք ոչ միայն թուրքական ապրանքների սպառման կարևոր շուկա են, այլ նաև տրանզիտային տարածք են Մերձավոր Արևելքի համար: Բացի այդ, երկու պետություններն էլ Թուրքիա վառելիք մատակարարող երկրներն են, իսկ Թուրքիան, որը չունի գազի և նավթի սեփական պաշարներ, մեծ կախում ունի վառելիքի արտաքին շուկայից: Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հետագա շարունակությունը և ռուբլու արժեզրկումը Թուրքիայի համար ևս խնդիրներ կարող են ստեղծել, քանի որ թուրքական զբոսաշրջային ոլորտը միլիարդավոր դոլարների եկամուտ է ապահովում ռուսաստանցիների այցերից, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 33 մլրդ ամերիկյան դոլար: Պետք չէ մոռանալ նաև 2014 թվականի ընթացքում ժամանակ առ ժամանակ Անկարայի` ԱՄՆ-ի և արևմտյան դաշնակիցների հետ հարաբերությունների սրումը, ինչը մեծամբ կապված էր ԻՊ-ի հարցում թուրքական դիրքորոշման հետ: Քաղաքականության նման շարունակության դեպքում չի բացառում նաև առկա տնտեսական լծակների կիրառումն Անկարայի դեմ նրա իսկ դաշնակիցների կողմից:

Այսպիսով, Թուրքիան 2015 է մուտք գործում տարատիպ խնդիրների հսկա պաշարներով, և առջիկա ամիսները ցույց կտան, թե որքանով է մեր արևմտյան հարևանը պատրաստ դրանք հաղթահարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում