Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթահ Ալ-Սիսիի հետ Աֆրիկյան միության 24-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որն անցկացվել է Ադիս Աբեբայում, հաղորդում է Fars գործակալությունը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, ինչպես նաև ընդգծել են Թեհրանի և Կահիրեի ընդհանուր դիրքորոշումը` տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում, մասնավորապես Իրաքում և Սիրիայում:
Իրանական կողմն ընդգծել է նաև քաղաքական բոլոր խմբերի մասնակցության կարևորությունը Եգիպտոսի քաղաքական գործընթացում: