Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Բժիշկները ապշած են ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա աղջկա հետ տեղի ունեցածից. Armtimes.com

Հունվարի 29-ին Կիեւյան կամրջից ցած նետված եւ հրաշքով կենդանի մնացած 15-ամյա աղջկա վիճակը, թեեւ բժիշկների գնահատմամբ մնում է կայուն ծանր, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Armtimes.com-ին հայտնել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից:

«Աղջիկը իսկապես մեծ հրաշքով է փրկվել, անհավանական մի բան էր, մենք բժիշկներս էլ մինչեւ հիմա ապշած ենք»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անզգայացման եւ վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արա Ղազարյանը:

Բժշկի փոխանցմամբ, աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել տրավմատիկ շոկ ախտորոշմամբ, գիտակցության բոլոր նշանները առկա են եղել, ուստի անմիջապես իրականացվել է հակաշոկային թերապիա: Լիարժեք հետազոտությունից հետո հայտնաբերվել է թոքերի եւ կրծքավանդակի սալջարդ, չի ունեցել գլխուղեղի սալջարդ, եւ միակ կոտրվածքը աջ կողի կոտրվածքն է եղել:

Ավելի ուշ՝ բժիշկները ներքին արնահոսության մասին կասկածները հերքելու նպատակով իրականցրել են լապարատոմիա (որովայնահատում), եւ պարզվել է, որ ներքին արնահոսություն չկա: Արդեն դեպքի հաջորդ օրը առավոտյան աղջկա առողջական վիճակը ավելի է կայունացել, եւ բժիշկները կարողացել են հեռացնել արհեստական շնչառություն ապահովող սարքը: Այնուամենայնիվ, բժիշկը հիվանդի վիճակը գնահատեց կայուն ծանր: Փորձեցինք ճշտել՝ կայուն ծանր ասելով՝ ի՞նչ նկատի ունի, կյանքին վտանգ սպառնո՞ւմ է: Ի պատասխան մեր հարցի՝ բժիշկն ասաց, որ երբ կենսական նշանակություն ունեցող օրգանները վնասվում են՝ հիվանդի վիճակը գնահատվում է այդպիսին, իսկ տվյալ դեպքում աղջկա մոտ նկատվել էր թոքերի սալջարդ: Բժիշկն ասաց, որ աղջիկը մինչ երկուշաբթի կմնա վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ: Բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում