ԱՄՆ-ի Ալբուքերք քաղաքի հյուրանոցներից մեկում երեք տարեկան երեխան կրակել է հոր և հղի մոր վրա, հաղորդում է The Independent-ը:
Նշվում է, որր երեխան լիցքավորված ատրճանակը հանել է մոր պայուսակից և կրակել հոր հետույքին: Նույն փամփուշտը դուրս գալով՝ դիպել է մոր ուսին: Երեխայի ծնողներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Սենյակում գտնվող տղայի երկու տարեկան քույրը չի տուժել: Ոստիկանությունում հաղորդել են, որ ծնողներին հնարավոր է առաջադրվի մեղադրանք՝ հանցավոր անփութության համար: