Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ասել էր՝ «я вышел пошалить», բա «պաշալիտ» անողը ավտոմատո՞վ է դուրս գալիս». փաստաբանը` Պերմյակովի գործի ապօրինությունների մասին. ԳԱԼԱ

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանության և դրան հաջորդած զարգացումների, մասնավորապես սպանության մեջ մեղադրվող ՌԴ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հարցաքննության մասին հրապարակված կցկտուր տեղեկությունները նորություն չեն պարունակում, ավելին, բազմաթիվ նոր հարցեր են առաջացնում: Այս կարծիքին է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Վերջինս ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է հետևյալը. «Կասկածների մեջ եմ հայտնվել, և մի շարք հարցեր են մոտս առաջանում: Ուզում եմ հասկանալ՝ այդ ՌԴ հրամանատարությունն իրո՞ք այդ բարքերն է սահմանել զորամասում, որ իրենց զինվորը կարողանում է ամեն ինչ անել: Կամ, ինքն էր ասել այդպես, երբ հարցրել էին, թե ինչու ես դուրս եկել, ասել էր՝ «я вышел пошалить», բա «պաշալիտ» անողը ավտոմատո՞վ է դուրս գալիս: «Պաշալիտ» անողը դուրս կգար՝ մտածելով, որ բռնվելու դեպքում մի երեք օր գաուբախտ է նստելու»:

Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ եթե սպանությունը միայն Պերմյակովն է կատարել, ապա կասկածներն ավելի են շատանում: «Քսանութ հատ առանձին կրակոցներ են հնչել, այսինքն դա տևել է ոչ թե երկու վայրկյան, քսանութ կրակոց, այսինքն այդ փոքր տեղում, այն էլ պատուհանի ապակին ջարդած էր, ոչ մեկը չլսե՞ց: Քսանութ դխկ-դխկ անում է, հետո հանվում, շորերը դասավորում, հագնվում, և հետո պարզվում, որ իրա հագով էլ շոր կա, կոշիկ կա»,- հարցադրում է անում փաստաբանը:

Նա իր ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարազատներին և նշում, թե հատկապես փոքրիկ Սերյոժայի մահը ինչպես բոլորը, այնպես էլ ինքը շատ ծանր է տարել: «Բայց այդ հարցերի պատասխանը պետք է տրվի»,- ասում է Ա.Սիրունյանը:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչպե՞ս ստանալ այդ հարցերի պատասխանը, երբ հայկական կողմն, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, ներգրավված է գործում, բայց տեղեկատվություն տրամադրելու հարցում բավականին «ժլատ է», իսկ ռուսական կողմն ընդհանրապես լռում է, փաստաբանն ասաց հետևյալը. «Նախ ի՞նչ է նշանակում մեկն իրականացնում է, մյուսը ներգրավված է: Բայց միասին չի լինում, որովհետև, կարող եք հիշել, Պերմյակովը մի քանի տարի հետո դիմելու է Եվրադատարան ու ասի, որ նախաքննությունն իրականացվել է սխալ մարմնի կողմից, իսկ ինձ դատել է ապօրինի դատարանը, տվյալ դեպքում ՌԴ դատարանը, ինձ պետք է դատեր հայկական դատարանը, ու դա կլինի բոմբ»:

Ա.Սիրունյանն ասում է՝ միջպետական պայմանագրերով քննչական խմբեր չեն ստեղծվում, համատիրությո՞ւն է, ի՞նչ է, հարցադրում է անում փաստաբանը: Նա նշում է՝ լինում է քննիչ և քննչական խումբ: «Ապօրինի տարած հանցագործ է, որին իրենք քննում են և ասում են՝ հայկական կողմ արի մասնակցի: Հիմա խախտելով անմեղության կանխավարկածն ասենք, այո Պերմյակովն է, ով մտել է կրակել է, ոչ մեկը չի լսել, բայց հետո ասելու է, որ իրեն սխալ դատարան է դատել»,- ասաց փաստաբանը:

 

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում