Հունվարին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ բաժանվել է ամենաոճային և գեղեցիկ զույգերից մեկը` Իրինա Շեյք-Ռոնալդու զույգը: Շատերը մինչև հիմա քննարկում են նրանց բաժանման պատճառը:
Ինչպես հաղորդում է spletnik.ru-ն, Իրինա Շեյքը, որոշելով ազատվել իր անձնական կյանքի մասին հարցերից, մեկնել է Մեքսիկա հանգստանալու, որտեղ նրան նկատել են պապարացիները և լուսանկարել:
Չի բացառվում, որ մոդելը մասնակցում է նոր ֆոտոշարքի նկարահանումներին: