Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Յոհան Կաբայը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել թիմը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Հարգում եմ մարզչիս և գտնվում եմ լավագույն ակումբում: Անիմաստ է վատ տրամադրություն ունենալ: Պետք է մտածել և շարժվել նույն ոգով:
Ես այն մարդկանցից չեմ, ովքեր փախչում են խնդիրներից: Երբեք չեմ մտածել լքել թիմը: Ինձ լավ եմ զգում Փարիզում»,- հայտարարել է Կաբայը: