Մադրիդի «Ռեալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի` «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես գոհ եմ իմ գոլից , սակայն ավելի ուրախ եմ, որ թիմն է հաղթել: Մենք պետք է հաղթեինք այս խաղում, չնայած, որ խաղում էինք անչափ ուժեղ մրցակցի հետ:
Կարողացանք լուծել այս տուրի խնդիրը: Առաջին անգամ չէ, որ թիմն արագ գոլ է բաց թողնում: Մենք պետք է ավելի ուշադիր լինենք»,- հայտարարել է Բենզեման: