Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալքին կիրակի օրը հայտարարել է, որ իրենց հիմնական ուժերը ուղղված կլինեն 2015-ին երկիրն ահաբեկիչներից մաքրելուն: Այս մասին գրում է Reuters-ը:
Խորհրդարանում իր ելույթի ժամանակ Սիրիայի վարչապետը նշել է, որ Սիրիան կարող է լիարժեք աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր նույնպես միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու փորձեր են ձեռնարկում:
«Սիրիան իր թշնամիներին թույլ չի տա ոչնչացնել կրոնական երկիրը, քաղաքակրթության բնօրրանը»,- հավելել է վարչապետը: