Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Տիերի Անրին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի` «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» (1:1) հանդիպման մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Ո՞վ է ընթացիկ մրցաշրջանում ոչ-ոքի խաղացել «Սթեմֆորդ»-ում: Ոչ ոք: «Սիթի»-ն կարողացավ վերադարձնել իր խաղը, նրանք տիրում էին գնդակին և ունեին մեծ առավելություն:
Այո, նրանք չհաղթեցին, սակայն չպետք է մոռանանք, որ նրանք խաղում էին «Չելսի»-ի դեմ: «Սիթի»-ն միավոր վաստակեց:
Կարծում եմ, որ «Չելսի»-ն կդառնա չեմպիոն»,- հայտարարել է Անրին: