Ըստ շրջանառվող լուրերի` դերասան Ռոբերթ Փաթինսոնը ֆինանսական մեծ խնդիրներ ունի: Գումարի խնդրի պատճառով 28-ամյա դերասանը ստիպված է գովազդում նկարահանվել, գրում է Lady.ru-ն:
«Ռոբի գնումներ կատարելու սովորությունները մնացել են այնպիսին, ինչպիսին այն ժամանակ էին, երբ նա մեծ գումարներ էր վաստակում, և նա միջոցների իսկական դեֆիցիտ է ապրում»,- ասել է աղբյուրը:
Իբր՝ հենց գումարի պակասի պատճառով է Փաթինսոնը նկարահանվել Dior Homme օծանելիքների գովազդում: