Լոնդոնի «Արսենալ»-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է ձեռք բերել նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ:
Ըստ Daily Mail-ի` «զինագործներ»-ը կփորձեն ձեռք բերել Քրիստոֆ Կրամերի (տրանսֆերը պատկանում է «Բայեր»-ին, վարձավճարով հանդես է գալիս Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի կազմում) և Մորգան Շնեյդերլինի տրանսֆերը («Սաութհեմփթոն»):
Գործարքները չեն կարող իրականացվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, այդ իսկ պատճառով «Արսենալ»-ը նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ կգնի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: