ՆԱՏՕ-ն իր երկարատև ռազմական ներկայությունն է նախապատրաստում Արևելյան Եվրոպայի երկրներում և այդ նպատակով հատուկ հրամանատարական կենտրոններ կստեղծի: Այդ մասին հաղորդել է Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթը:
Նրա տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ի այսպես կոչված ինտեգրացիոն ուժերը կհայտնվեն Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Բուլղարիայում և Լեհաստանում, իսկ հետագայում՝ նաև Հունգարիայում:
Նման յուրաքանչյուր կենտրոնում գործելու են 40 ռազմական դաշինքներ, ընդ որում՝ դրանց կեսը տեղի զինվորականներն են: Բունդսվերը պատրաստ է այդ ծրագրի համար 25 զինվորական տրամադրել: