Ճապոնական վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Ճապոնիան «չի հանձնվի ահաբեկչության դեմ պայքարում» և կշարունակի ընդլայնել իր աջակցությունն այն երկրներին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ:
Նախօրեին համացանցում տեսագրություն է հայտնվել, որտեղ լրագրող Կենձի Գոտոյին դաժան մահապատժի են ենթարկում: Նա երկրորդ ճապոնացին էր, իսկ առաջինին սպանել էին մեկ շաբաթ առաջ:
Մարդասպանները հայտարարել են, որ այդկերպ իրենք վրեժ են լուծում Ճապոնիայից, քանի որ նա աջակցում է ԻՊ-ի դեմ ուղղված միջազգային կոալիցիային:
47-ամյա Գոտոն Ճապոնիայում հայտնի անկախ լրագրող էր, որը մեկնել էր Սիրիա անցած տարվա հոկտեմբերին:
Ըստ տեղեկությունների՝ նա փորձել է օգնել իր համերկրացի Խարունա Յուկավային ազատելուն, սակայն ինքն է հայտնվել գրոհայինների ձեռքում: