Ռուսաստանում վաճառքի են հանել նախագահ Վլադիմիր Պուտինի արձանիկները: Արձանիկը պատկերում է հսկայական արջին սանձահարող Պուտինին և խորհրդանշում է հաղթանակ, ուժ ու իշխանություն:
Նման հուշանվերները կարող են հետաքրքրել զինվորականին, պատմաբանին, քաղաքական գործչին և առհասարկ ցանկացած հայրենասեր ռուսի:
Արձանիկի բարձրությունը 19 սմ է, լայնությունը` 20 սմ: Այն պատրաստված է պոլիռետինից:
680 գրամ կշռող հուշանվերը կարելի է ձեռք բերել 2500 ռուբլով: