Կարա Դելվինը սիրով ընդունում է ցանկացած աշխատանքի առաջարկ: Վերջերս մոդելը հայտնվել է ամերիկացի ռեփեր Chance The Rapper-ի նոր ալբոմին նվիրված տեսանյութում: Տեսահոլովակը նկարահանվել է համր կինոյի ոճով: Աղջիկը ոչ մի բառ չի արտաբերում, բայց դրա հետ մեկտեղ հանդիսատեսին լիովին փոխանցում է հույզերը:
Տեսանյութի սկզբում Կարայի հերոսուհուն ինչ-որ ողբերգական լուր են հաղորդում: Հնարավոր է՝ այդ լուրը խիստ խոցում են նրան, քանի որ տեսնում ենք, թե ինչպես է ցավ հայտնվում նրա դեմքին: Սակայն նա պարտավոր է անել իր աշխատանքն ու դուրս գալ բեմ, որտեղ իրեն նայելու են մի քանի տասնյակ մարդիկ:
Նա հաղթահարում է իր հույզերն ու հանդիսատեսին ներկայանում լայն ժպիտով:
Դատելով Կարայի հագուստից՝ իրադարձությունները զարգանում են անցած դարի 40-ական թթ. Ամերիկայում: