Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Է՛լ էլեկտրաշոկ ու հայհոյանք, է՛լ բռունցքով՝ կնոջ դեմքին. Արմավիրում փոս փորելու շուրջ վեճը սեռ ու միջոցներ չի ճանաչել

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Օլեգ Տ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

64-ամյա Օլեգը սպորտի վարպետ է, աշխատել է որպես մարզիչ: Դեպքի պահին նա չի աշխատել:

Օլեգ Տ.-ին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի ապրիլի 7-ին, ժամը 17-ի սահմաններում Օլեգը Երևանից մեկնել է Արմավիրի մարզի գյուղերից մեկը՝ հանգուցյալ մորաքրոջ տուն: Տունը, ըստ կտակի, անցել էր Օլեգի որդուն:

Երբ Օլեգը գյուղ է հասել, տեսել է, որ այնտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում՝ փոխում են հին ջրագծերը:

Օլեգը մոտեցել է նոր ջրագծի համար փոս փորող տրակտորիստին ու խնդրել է, որ նա աշխատանքն ավարտելուց հետո փորի նաև մորաքրոջ ավտոտնակի դիմացի հատվածը:

Տրակտորիստը չի մերժել, եկել է նշված ավտոտնակի մոտ, ու Օլեգը գծանշել է փորելու ենթակա հատվածը:

Այդ ժամանակ նույն փողոցի բնակչուհի Շուշանիկը մոր և հարևանուհու հետ իրենց բակում զրուցում էր:

Տեսնելով, որ տրակտորիստը փորելու է Օլեգի նշած հատվածը, Շուշանիկը մոտեցել ու զգուշացրել է, որ չփորի ճանապարհի բանուկ հատվածը, քանի որ խնդիրներ կունենա գյուղապետարանում:

Տրակտորիստը, Շուշանիկին լսելով, չի կատարել Օլեգի խնդրանքը՝ փոսը չի փորել, ու հեռացել է:

Օլեգը զայրացել է Շուշանիկի միջամտության պատճառով, հայհոյանքներ է տվել նրա հասցեին, մոտեցել ու բռունցքով հարվածել է կնոջ դեմքին:

Շուշանիկը հրել է Օլեգին: Վերջինս գրպանից հանել է էլեկտրաշոկերը, մոտեցրել է Շուշանիկի պարանոցին ու սկսել է էլեկտրահարել նրան: Շուշանիկի ոտքը սայթաքել է, նա վայր է ընկել:

Ըստ մեղադրանքի՝ Օլեգն «իր մարմնով ընկել է» Շուշանիկի վրա ու «այդ դիրքից» կրկին էլեկտրահարել է Շուշանիկին:

Շուշանիկի մայրը փորձել է հեռացնել Օլեգին, բայց չի կարողացել, ստիպված՝ ձեռքի ավելով հարվածել է նրան:

Ավելի հարվածներից հետո Օլեգը «բարձրացել է Շուշանիկի վրայից», բայց շարունակել է հայհոյել նրա հասցեին: Հետո գետնից վերցրել է էլեկտրաշոկերի կափարիչը ու հեռացել է: Իսկ Շուշանիկը զանգահարել է ոստիկանություն:

Ընդհանուր իրավասության դատարանում Օլեգն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը բռունցքով չի հարվածել Շուշանիկին, նրան չի էլեկտրահարել:

Օլեգը նշել է, թե Շուշանիկի կողմից առաջին հարձակումը եղել է բուլդոզերավարի վրա, ու վերջինս վախից փախել է: Վեճ է առաջացել:

Ըստ Օլեգի՝ ինքը հանցավոր արարք չի կատարել, իր վրա «գործ է սարքվել», Շուշանիկի կողմից «պրովոկացիա» է եղել, այդ ընթացքում նա իրեն անպատկառ, կնոջը ոչ վայել բառեր է ասել՝ «ոչխար, անասուն, դեբիլ»:

Ինքը Շուշանիկին չի ծեծել, չի խփել, միայն ցանկացել է, որ նա սթափվի:

Օլեգը պնդել է, թե քրեական գործը «շինծու է», քննվել է սխալ, ի՛ր վրա է հարձակում եղել, «չպաշտպանվե՞ր»: Ինքը Շուշանիկին զգուշացրել է, էլեկտրական շոկ չի արել, «շոկահարիչը» փակ է եղել, Շուշանիկը հոսանք չի ստացել, այրվածք չի ստացել, հակառակ դեպքում երկու կետ պիտի լիներ նրա պարանոցին, «շոկը» Շուշանիկին չի վնասել, նա ստում ու սխալ է խոսում:

Ինքը «ներողություն» չունի ասելու, մեղավոր չէ, Շուշանիկն ու նրա մայրն են մեղավոր, ինքը տուժող է, պաշտպանվել է, իսկ էլեկտրական սարքը լիարժեք չի օգտագործել՝ էլեկտրոդները փակ են եղել, ինքը միայն Շուշանիկին սթափեցրել է, կանխել է: Այս գործում ինքը վկա չի տեսնում, «ստեղծել են արհեստական վկաներ»:

Օլեգը հայտնել է, թե ինքը, տեսնելով, որ մեխանիզմ է աշխատում փողոցում, որոշել է ավտոտնակի դուռը բացելու, հողից ազատելու համար փորել տալ: Ավտոտնակի դուռը չի աշխատել: Տրակտորիստն իրեն ասել է՝ կռվի բուն է, հարևանը կարող է չթողնել: Այդպես էլ եղել է՝ Շուշանիկը մոտեցել ու տրակտորիստին սպառնացել է. «Ա՛յ տղա, մի հատ փոս փորեցիր, կտենաս գլխիդ ինչ կբերեմ… գյուղապետարան կբողոքեմ…»:

Տրակտորիստը հեռացել է: Ինքը նախատել է Շուշանիկին, իսկ նա մեծ քարեր է վերցրել, սկսել է նետել իր վրա: Մի հատը գցել է, ինքը հետ է քաշվել, հետո նորից ու նորից է նետել, ինքը ջղայնացել է, ստիպված՝ հայհոյել է՝ «ո՞վ լիներ, որ չհայհոյեր…»: Եթե ինքը նրան հարվածեր՝ նա հիվանդանոցում կլիներ:

Շոկն օգտագործել է որպես լապտեր՝ մութ ժամանակ, ինքը նախապատրաստված վեճի չի գնացել:

Շուշանիկը բռնել է շոկը, հետ է գնացել ու ընկել է փոսը: Այդքանով վեճը դադարել է: Իր վրա հարձակվել են մայր ու աղջիկ, ինքը խուլիգան չէ, իրեն դրդել ու սադրել են… Նրանք ճանապարհի վրայի իրենց ապօրինի շինությունն են պաշտպանել, քննիչն ամեն բան նրանց օգտին է արել: Իրեն փորձել են «հուշտ անել», որ գույքը թողնի ու հեռանա գյուղից…

Շուշանիկն իր հետևից ասել է. «Ո՞ւր ես փախնում, ա՛յ գ…»: Նա փոսում չի լացել, օգնություն չի կանչել, այլ հարձակվել ու ճչացել է. «Տեսեք, ինձ շոկ ա անում…»:

Շուշանիկը շոկ չի ստացել, ընդհակառակը, ըստ Օլեգի՝ իր վրա է մահափորձ կատարել, քարեր է գցել իր վրա՝ մի ձեռքով վերցրել, մյուսով նետել է…

Օլեգն ասել է, որ իր նկատմամբ «կազմակերպված խուլիգանություն է կատարվել», որը շուռ են տվել իր դեմ…

Տուժող Շուշանիկն էլ ասել է, թե ինքը տրակտորիստին իրոք զգուշացրել է, որ ճանապարհը չփորի: Դրանից հետո Օլեգը հայհոյել է իրեն, բռունցքով հարվածել է իր դեմքին: Ինքը նրան հրել է, որ չխփի: Նա հանել է շոկերը ու մոտեցրել է իր պարանոցին, սկսել է շոկի տալ: Ինքը սայթաքել է, վայր է ընկել, Օլեգն ընկել է իր վրա, շարունակել է շոկի տալ. «Վրա է հասել իր հսկա մարմնով, գրպանից հանել է էլեկտրական սարքը ու կպցրել է իր մարմնի տարբեր մասերին: Ինքը «տոկ» է զգացել, փորձել է խլել, բռնել է, որ նա չխփի, նա վնաս է տվել իրեն, «դող, դռդռոց», ինքը թուլացել է, փողոցում ընկել է, նա էլ՝ իր վրա… Ինքը մահից է պրծել… այրվածք է ստացել, սիրտը վատ է եղել… Նա իր վրա հարձակվել է «կենդանական բնազդով»… Նա բռնկուն մարդ է, ինքը չի հասցրել նրան քարով հարվածել…»:

Շուշանիկը պահանջել է, որ Օլեգը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ գործի ապացույցները «կառուցված են մեխանիկորեն ստեղծված բազայի վրա… գործի հանգամանքները խեղաթյուրվել են, իրավական գնահատականը տրված է ոչ ճիշտ, կողմնակալ, միակողմանի… Օլեգ Տ.-ին առաջադրվել է չհիմնավորված մեղադրանք, նրա արարքում, ըստ դատարանի, բացակայում է հանցակազմը, գործի ապացույցներն անբավարար են մեղադրական ակտ կայացնելու համար…»:

Դատարանը նշել է, որ մեղադրանքը կառուցվել է Շուշանիկի, նրա մոր ու հիվանդ հարևանի ցուցմունքների վրա, Օլեգ Տ.-ի մեղքը չի հաստատվել ապացույցների համակցությամբ…

Դատարանը ճանաչել ու հռչակել է Օլեգ Տ.-ի անմեղությունը, նրան արդարացրել է՝ հանցակազմի բացակայության և ապացույցների անբավարարության հիմքով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող դատախազը և տուժող Շուշանիկի ներկայացուցիչը: Նրանք պահանջել են բեկանել արդարացման դատավճիռը, Օլեգի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ…

Վերաքննիչ քրեական դատարանում Օլեգը միջնորդեց, որ իր շահերը պաշտպանելու համար իրեն հանրային պաշտպան տրամադրվի:

Օլեգի միջնորդությունը բավարարվեց, ու դատական նիստը հետաձգվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում