Համաձայն հայտնի ասույթի` տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում: Դա հատկապես վերաբերում է կինոդերասաններին, ովքեր նաև երգելու տաղանդ ունեն, գրում է Elle-ն:
Դերասան Քրիստոֆեր Լին խենթանում է երաժշտության համար: Չնայած 92 տարեկան է` նա իրար հետևից երաժշտական ալբոմներ է թողարկում:
http://youtu.be/z16_mx1edG0
Դերասանուհի Զոի Դեշանելը 2001-ին ստեղծել է If All The Stars Were Pretty Babies ջազ խումբը: 2007-ին նա օգնել է Ջեյսոն Շվարցմանին և նրա խմբին Nightmming ալբոմի ձայնագրության ժամանակ և այլն:
Դերասանուհի Էմի Ադամսը իր կարիերայի սկզբում ստիպված է եղել երգել ու պարել: Ուստի զարմանալի չէ, որ նա վոկալի շատ լավ տվյալներ ունի:
Էնն Հեթեուեյը դեռևս մանուկ հասակում զբաղվել է վոկալով և դպրոցական տարիներին երգել երգչախմբում:
http://youtu.be/xD7Jk2vNxuQ
Նիքոլ Քիդմանը ոչ միայն տաղանդավոր դերասանուհի է, այլև հիասքանչ ձայն ունի: Այս մասին աշխարհն իմացավ «Մուլեն Ռուժ» ֆիլմի թողարկումից հետո:
Ջիմի Ֆելոնի շոուում դերասանուհի Գվինեթ Փելթրոուի ելույթից հետո շատերը հանգեցին այն եզրակացության, որ ցանկության դեպքում նա կարող էր սքանչելի երգչուհի դառնալ:
http://youtu.be/bfQForTV_eA