Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շնորհակալություն է հայտնել իր սաներին` «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպմանը հաղթանակ տանելու համար:
«Մենք այնքան էլ հաջող չգործեծինք հանդիպման սկզբնամասում: Արագ գոլ բաց թողեցինք, սխալվում էինք պաշտպանությունում: Աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց: Սակայն առաջիկա օրերին շատ անելիքներ ունենք:
Կարիմ Բենզեման գերազանց հանդիպում անցակցրեց: Նա հիանալի կատարեց իր բոլոր պարտականությունները և մեծ ներդրում ունեցավ մեր թիմի հաղթանակի գործում»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը: