Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Windows 10-ի Հայաստանի մարտահրավերները, ռիսկերն ու առավելությունները

Microsoft ընկերությունը անցած չորեքշաբթի՝ հունվարի 21-ին, ներկայացրել է նոր սերնդի լայն փորձառություններով օժտված Windows-ը, որը հնարավորություններ կբացի դեպի նոր սերնդի առավել անհատական տվյալների մշակում: Նախագծվել են նաև երկու նոր սարքեր, որոնք կընդլայնեն Windows-ի հնարավորությունները լայն էկրաններից մինչև առանց էկրան սարքեր: Windows 10-ը կմատուցվի որպես ծառայություն, որը կառաջարկի առավել ապահով, նորարարական և արդիականացված հնարավորություններ։

«Microsoft Armenia» ինովացիոն կենտրոնի ներկայացուցիչ Եվա Հուսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրել է նոր համակարգի հնարավորությունները, հայաստանյան շուկայի համար առավելություններն ու կեղծված տարբերակների օգտագործման խնդիրները:

– «Windows 10»-ն արդեն ներկայացվել է ամբողջ աշխարհին, այն միտված է լրջագույն և հեղաշրջող բարեփոխումների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ի՞նչ կտա այն Հայաստանի շուկային, մասնավորապես, ՏՏ ընկերություններին:

– ՏՏ ընկերությունները, անկախ երկրից, կարողանում են օգտվել բոլոր տեխնոլոգիական նորարարություններից, որն առաջարկում է ՏՏ ոլորտը, դրա համար Հայաստանում այս ոլորտն արագ զարգանում է: Windows 10-ի նոր բաղադրիչների հիմնական նորարարությունը արդեն ներկայացվել է. օրինակ, բոլոր սարքավորումների համար ընդհանուր հարթակ է ստեղծվում՝ անկախ նրանից՝ համակարգիչ ես օգտագործում, հեռախոս թե պլանշետ, դու բոլոր սարքավորումներով նույն համակարգում կարող ես աշխատել, ամեն ինչ իրար կապակցված է դառնում: Տարեցտարի բոլոր սարքերը կարողանում ես ստանալ օգտագործողի նույն տպավորությամբ: Դեռ արձագանքներ չենք ստացել, առաջին օգտագործողներն այս մի քանի օրերին են հայտնվում, մինչև չօգտագործեն նոր արտադրանքը, դժվար թե գնահատականներ տան: Արձագանքը կլինի մի քիչ ավելի ուշ:

– Ի՞նչ ռիսկեր կբերի Windows10-ը հայ սպառողների համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ այստեղ հիմնականում օպերացիոն ծրագրերի կեղծված տարբերակներ են շրջանառվում:

– Այստեղ երկու տեսակի ռիսկ կա. մեկը՝ սպառողի, մեկը՝ երկրի մակարդակով: Առաջինը, եթե որպես սպառող ոչ լիցենզավորված ծրագրային ապահովում են օգտագործում, ունենում ես անվտանգության խնդիր, հեշտ է դառնում մտնել քո համակարգիչ և տանել ինֆորմացիա: Նույն է Windows 7-ի, 8-ի և 10-ի դեպքում, ուղղակի ցանկացած տարբերակի դեպքում, ընկերությունն ավելի շատ ներդրում է կատարում անվտանգությունը բարձրացնելու, կիբեռհանցագործությունների ռիսկերը նվազեցնելու համար: Անվտանգությունը դառնում լուրջ առաջնահերթություն:

Պետության տեսանկյունից ռիսկերն այլ են, եթե մենք այսօր հայտարարում ենք, որ մենք երկիր ենք, որտեղ ինովացիա ենք զարգացնում, տեղեկատվական տեխնոլոգիաների աճ արձանագրում տարին 25 տոկոս, որն աննախադեպ ցուցանիշ է, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ են մուտք են գործում Հայաստան, կարևոր է դառնում մտավոր սեփականության պաշտպանության հարցը: Ուղղակի ապացուցված է ամբողջ աշխարհում, որ ինչքան խթանում ես ներդրումները երկիր, հարկային մուտքերն ավելանում են, և երկիրը շահում է երկարաժամկետ: Հետևաբար երկու մակարդակում էլ ռիսկեր կան. առաջին՝ մտավոր սեփականության պահպանությունում անվտանգության համակարգում գործելու տեսանկյունից, և երկրորդ՝ երկրի իմիջի ստեղծման, որ այստեղ մտավոր սեփականությունը պաշտպանված է: Սա կբերի նրան, որ ոլորտում նոր ներդրումներ կարվեն, արդյունքում հարկային մուտքերը կաճեն:

– Լիցենզավորված տարբերակի գները թույլ կտա՞ն արդյոք հեշտորեն ունենալ այս համակարգը, և եթե ոչ, ի՞նչ բացասական հետևանքներ կունենա կեղծ տարբերակը պետական հատվածի և քաղաքացիների գործունեության վրա:

– Գին չեմ կարող ասել, քանի որ ընկերության գները տարբերվում են՝ կախված նրանից, թե ինչ փաթեթով է գնումը՝ անհա՞տ, թե՞ կորպորատիվ գնորդներ են: Այստեղ շատ լավ նորություն կա. Windows 10-ը անվճար հասանելի է լինելու Windows 7-ի, Windows 8.1-ի և Windows Phone 8.1-ի սպասառուների համար, ովքեր կնորացնեն այն առաջին տարում:

Պետական համակարգի համար ամենակարևորը անվտանգությունն է, հետո՝ իմիջը: Եթե պետությունը չի օգտագործում լիցենզավորված տարբերակը, շատ դժվար է լինում ուղերձն ուղղել դեպի մնացած ոլորտներ: Եթե լիցենզավորված տարբերակներ օգտագործեն, պետությունը հարկերի տեսքով գումարներ կստանա: Հասարակ օգտատերերի դեպքում ևս առաջնային է անվտանգության խնդիրը, պետք է իրազեկվածությունը բարձրացնել, որ գիտակցեն՝ ինչ է նշանակում ինչ-որ ծրագիր կամ ֆիլմ անօրինական, առանց հարցնելու օգտագործելը: Եթե հասկանան, գուցե հաջորդ անգամ չգողանան:

– Ի՞նչ եք կարծում՝ այն մասսայական կդառնա՞ Հայաստանում, և անցումը դեպի նորին՝ Windows 10-ին, ի՞նչ ժամկետներ և վարքագիծ կպահանջի ոլորտի մասնագետներից և շարքային օգտատերերից:

– Կարծում եմ՝ մասսայական կդառնա: Բոլոր փորձարկումները ցույց են տվել, որ բավականին լավ տարբերակ է, և ոչ մի թերություն դեռևս ի հայտ չի եկել: Եթե տեխնիկական խնդիրներ չլինեն, մարդիկ անցում կկատարեն նոր տարբերակին, քանի որ այստեղ կան ավելի շատ հնարավորություններ: Մեկուկես մլրդ մարդ ամբողջ աշխարհում օգտվում է այս համակարգից, և ոչինչ նրանց չի խանգարի ավելի լավ տարբերակին անցնել, հատկապես որ անվճար է լինելու լիցենզավորված օգտատերերի համար:

Հետգրություն. հիմնական նորարարություններ են Cortana-ն, որը հասանելի է ԱՀ-ին և թաբլետներին, Project Spartan-ը, Xbox Live-ը և նոր Xbox app-ը՝ խաղային նոր հնարավորություններով և այլն: Office-ը Windows 10-ի համար Word-ի, Excel-ի, PowerPoint-ի, OneNote-ի և Outlook-ի լիովին նոր տարբերակներ են նախագծել:

«Windows 10-ի հետ կապված ամեն ինչ` փորձառությունները, այն որպես ծառայություն մատուցելը և անվճար նորացումները, նշանակում է, որ Windows 10-ը պարզապես հերթական արտադրանք չէ. այն շարունակական հարաբերություն է, ինչը արժեքավոր նշանակություն կունենա մեր բոլոր սպասառուների համար,- ասում է Microsoft-ի գործառնական համակարգերի գործադիր փոխնախագահ Թերրի Մայերսոնը:- Նոր սերնդի Windows-ը հանձնառություն է, հանձնառություն՝ մարդկանց ազատելու բարդ տեխնոլոգիաներից՝ հնարավորություն ընձեռելով իրականացնելու նրանց հիանալի գործերն ու ծրագրերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում