Ամերիկյան ոստիկանությունը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում: Պարզվել է, որ հրաձգության մարզումների ժամանակ որպես թիրախ ոստիկաններն օգտագործել են աֆրոամերիկացիների լուսանկարները, որոնց կասկածում են հացագործությունների կատարման մեջ: Միջադեպը տեղի է ունեցել 2014 թ. դեկտեմբերին Մայամիի հյուսիսում: Ոստիկաններին մեղադրել են ռասիզմի մեջ:
Twitter-ի որոշ օգտատերեր իրավապահ մարմինների ներկայացուցիչներին առաջարկել են որպես թիրախ օգտագործել սեփական լուսանկարները: «Ես նրանց փոխարեն եմ» շարժման մասնակիցները հայտարարել են, թե իրենք չեն ցանկանում, որ որպես թիրախ օգտագործվեն մարդկանց լուսանկար՝ անկախ նրանց ռասայական պատկանելիությունից:
Շարժումը բազմաթիվ կողմնակիցներ ունի, որոնցից հարյուրավորները ոստիկանությանը ուղարկել են սեփական լուսանկարները: Այդ կերպ նրանք հանդես են գալիս այն բանի դեմ, որպեսզի թիրախի փոխարեն օգտագործվեն մարդկանց լուսանկարներ: