Սան Ֆրանցիսկոյում 91 տարեկանում մահացել է քիմիկոս Կարլ Դյերասին, որը հակաբեղմնավորիչ դեղահաբերի հեղինակներից մեկն է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դյերասին Մեխիկոյի լաբորատորիայում ղեկավարել է գիտնականների խումբը, որը դեռևս 1951-ին կարողացել է պրոգեստերոնի հորմոն սինթեզել: Այդ նյութն էլ թույլ է տվել հաբերի ձևով ընդունել հակաբեղմնավորիչները:
Հակաբեղմնավորիչների նոր տեսակների մեջ ունեցած վաստակի համար քիմիկոսը 1973-ին պարգևատրվել է Ագզային գիտական շքանշանով: