«Մանչեթսեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ Ռադամել Ֆալկաոյի գոլն իրեն ավելի շատ է ուրախացնում, քան Ռոբին վան Պերսիի հեղինակած գնդակը: Երկու հարձակվողներն աչքի են ընկել Անգլիայի առաջնության շրջանակներում կայացած «Լեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը, որն ավարտվել է 3:1 հաշվով:
«Ես ավելի ուրախ եմ Ֆալկաոյի գոլի համար, քանի որ Վան Պերսին արդեն բավականաչափ շատ գոլեր է խփել: Ֆալկաոյին գոլ խփելն ավելի էր պետք, քան Ռոբինին: Ուրախ եմ Էդիսոնի համար:
Հիանալի է, որ նրանք գեղեցիկ գոլեր հեղինակեցին: Ֆալկաոյի գոլի դրվագում թիմը պաշտպանությունից արագ անցավ գրոհի, ինչում մեծ էր Ռոբինի ներդրումը»,- Sky Sports-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը: