«Հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի»՝ դեպի Արցախ կազմակերպած ավտոերթը խոչընդոտվել է ԼՂՀ ոստիկանության կողմից: Ավտոերթի մասնակիցները ենթարկվել են ծեծի ու բռնության, նրանց հասցվել են մարմնական վնասվածքներ, վնասվել են երթին մասնակից ավտոմեքենաները: Ոստիկանության անօրինական գործողությունների արդյունքում երթի մի քանի մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց, վնասվածքներ է ստացել նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
«Ազատամարտիկների դաշինքը» իր վրդովմունքն է հայտնում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և նրա համակիրների նկատմամբ ԼՂՀ ոստիկանության գործադրած բռնությունների կապակցությամբ: Դաշինքը վստահ է, որ նման հակաօրինական գործողությունները կարող են սեպ խրել միացյալ Հայաստանի երկու հատվածների միջև և խստորեն դատապարտում է ԼՂՀ իրավապահների անօրինական գործողությունները»,- ասված է «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի տարածած հաղորդագրությունում: