Գերմանիայի քաղաքացիները համաձայն չեն ներել Հունաստանի պարտքերը: Բնակչության 68 տոկոսը դեմ է պարտքը մասնակիորեն չեղյալ հայտարարելուն: Այս մասին գրում է Bild am Sonntag պարբերականը:
Պարտքերը չեղյալ հայտարարելու ծրագրերին կողմ է արտահայտվել միայն բնակչության 21 տոկոսը: Հարցման մասնակիցների 62 տոկոսը կարծում է, որ Հունաստանը պետք է եվրոգոտում մնա, 26 տոկոսը համաձայն չէ դրա հետ: