Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմը պայքարում է տիտղոսը նվաճելու համար: Անգլիայի Պրեմիեր Լիգայի 23 տուրերից հետո «Չելսի»-ն 14 միավոր զիջում է առաջատարին:
««Արսենալ»-ը պայքարում է տիտղոսի համար: Դա մեր նպատակն է: Բայց պետք է իրատես լինել: Մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում, իսկ «Չելսի»-ն հինգ պարտություն կրի:
Այդ պատճառով ցանկանում ենք կենտրոնանալ սեփական խաղի վրա և ապացուցել, որ մենք կարող ենք կայուն արդյունքներ գրանցել: Դժվարանում եմ ասել, թե որ տեղը կզբաղեցնենք մրցաշրջանի ավարտից հետո»,-Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը: