Saturday, 20 04 2024
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»

Դրամն արժևորելու համար բանկերը պետք է վարկեր տրամադրեն բացառապես դրամով

2015 թ. ծանր տնտեսական տարի է լինելու։ Դեռ տարեվերջից առևտրային շուկան, պայմանավորված դրամի արժեզրկմամբ և գնաճով, պասիվացավ, բանկերը դադարեցրին գործարքների մեծ մասը՝ սպառողական վարկեր, հիպոթեքներ, ավանդների խզման պայմանագրեր: Ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ շարքային քաղաքացուց մինչև երկրի ֆինանսական կառույցներ սպասողական մարտավարություն որդեգրեցին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը նշեց, որ դրամն արժևորելու և վարկային պորտֆելն իր ամբողջ ներուժով գործի դնելու համար պետք է պետական քաղաքականություն:

«Տարիներ առաջ որոշում եղավ, որ բոլոր վարկերը պետք է տրամադրվեն դրամով, այս որոշմանը հետևեց տնտեսության աշխուժացումը: Այս նոր իրավիճակում եթե վարկերը տրամադրվեն դոլարով, տնտեսության զարգացման համար թույլ խթան կունենանք, դոլարիզացիայի ֆոնին դրամի արժեզրկումը կշարունակվի»,- ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, բանկերը շահույթ հետապնդող կազմակերպություններ են, չնայած դրամով վարկերը կնվազեցնեն նրանց եկամտաբերությունն ու ռիսկերը կմեծացնեն, այնուամենայնիվ, դրամի արժևորման տեսանկյունից վարկերը պետք է տրամադրվեն դրամով: Այսկերպ տնտեսությունը կկայունանա, դրամը նորից կարժևորվի, շինարարության ոլորտը դուրս կգա ճգնաժամից, ու զբաղվածության մակարդակը կբարձրանա:

Անդրադառնալով բանկերի կողմից որոշ վարկատեսակների կասեցմանը՝ տնտեսագետը նկատեց, որ, օրինակ, սպառողական վարկերը գնաճային միտում ունեցող վարկեր են և օգուտ չեն տալիս տնտեսությանը. «Մնացած վարկատեսակները, հատկապես հիպոթեքային վարկերը, շատ կարևոր ազդեցություն ունեն մեր տնտեսության, մարդկանց սոցիալական բարեկեցության համար»:

Արձակուրդային օրերից հետո, ըստ Մնացականյանի, հնարավոր է հետևյալ սցենարը. բնակչության դրամային միջոցների ազդեցությամբ բանկերը կսկսեն գործարքները, ամեն դեպքում, վարկերի ցածր տեմպը կպահպանվի. «Այս դեպքում ԿԲ-ն պետք է իր վերահսկողությունն իրականացնի, հստակ պետք է որոշում լինի, որ անցնում ենք դրամային վարկերի, քանի որ մեր դրամական միավորը ցանկացած գործառնության համար ՀՀ դրամն է»:

Մնացականյանի նկարագրած սցենարը երկարաժամկետ կայուն զարգացման համար է. «Խիստ կարևոր է այս շրջանում պետական երաշխիքների տրամադրումը, ճիշտ գործիքակազմի կիրառումը, մասնավորապես վարկերի տոկոսադրույքների վերանայումը»:

Ըստ մասնագետի՝ փոքր և միջին բիզնեսն այս իրավիճակը հաղթահարելու համար պետք է նոր վարկեր վերցնի։ Եթե նախկինում սիրիահայերի, սփյուռքահայերի համար էին իջեցված տոկոսադրույքները, հիմա էլ պետք է բոլորի համար իջեցվեն:

Ֆինանսական նոր պայմաններում որոշ բիզնեսների սնանկացումը Մնացականյանը պայմանավորում է շուկայական հարաբերություններով։ Նա կարծում է, որ ամեն ինչ միանշանակ չէ. «Այո, հնարավոր է կամ փակվեն, կամ վերապրեն ֆինանսական ճգնաժամը»:

Բանկերի կապիտալիզացիան այսօր շատ ուժեղ է, մեր զրուցակիցը համոզված է, որ այս նոր մարտահրավերների պարագայում որոշ բանկեր կմիավորվեն, բանկերի համար կառաջանա մրցակցային նոր միջավայր. «Բանկային համակարգն ինքնակարգավորվող է, համոզված եմ, որ բանկերի խոշորացումը դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա, պետք է անպայման վերանայվեն վարկերը, բանկային ռիսկերը և տոկոսադրույքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում