Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման նոր աղյուսակը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն իր ակտիվում 2777 վարկանիշային միավոր է գրանցել և զբաղեցրել 9-րդ տեղ: Նոխորդ դասակարգման աղյուսակում Արոնյանը 6-րդն էր:
Լավագույն տասնյակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա)՝ 2865: Այնհետև` Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2811, Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2810, Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2800, Անիշ Գիրի (Հոլանդիա)` 2797, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2797-ական, Ուեսլի Սոն (ԱՄՆ)՝ 2788, Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2783, Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2777, Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2776: