Շաբաթ օրը մի շարք արաբական էլեկտրոնային ԶԼՄ-ներ հայտարարություն են տարածել, որը կարդացել է «Մուսուլման եղբայրներ»-ին պատկանող «Ռաբիա» հեռուստաալիքի հաղորդավարը: Հայտարարությունում սպառնալիք են ուղղվել Եգիպտոսում գտնվող օտարերկրյա քաղաքացիների հասցեին, գրում է Ria Novosti-ն:
Նշվում է, որ հայտարարության տեքստը նրանց տվել է «հեղափոխական երիտասարդության ղեկավարությունը»:
Ուղերձի հիմնական իմաստն այն էր, որ Եգիպտոսում գտնվող օտարերկրյա քաղաքացիներից պահանջվում էր մինչև փետրվարի 11-ը լքել երկիրը: Այդ պայմանները կատարելուց հրաժարվելու դեպքում «հեղափոխական երիտասարդության ղեկավարությունը» երկրի հյուրերին ֆիզիկական հաշվեհարդարով է սպառնացել: Համաձայն հայտարարության` երկրում իրենց գործունեությունը պետք է դադարեցնեն նաև օտարերկրյա ընկերություններն ու պետությունները: