ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմը քիչ հավանական է՝ գրում է Foregin Policy պարբերականը: Փորձագետների կարծիքով, սակայն, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև պատերազմը առաջիկա տասնամյակում ավելի քիչ հավանական է, քան ԱՄՆ-ի և Ռուսաստանի:
Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության գծով փորձագետները կարծում են, որ Մոսկվայի հետ պատերազմը 1.16 անգամ ավելի հավանական է: Ըստ գիտնականների՝ 0-10 սանդղակով Չինաստանի հետ ենթադրյալ պատերազմի վտանգը 1.31 է, իսկ Ռուսաստանի հետ՝ 2.55:
Փորձագետները նաև չեն կարծում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կրկին սառը պատերազմի կվերադառնան: Գիտնականների միայն 38 տոկոսն է հայտարարել, որ նման հակամարտությունը պոտենցիալ հավանական է, սակայն 50 տոկոսը համոզված է, որ դա իսկապես հնարավոր է: