Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Թուրքիայի նախագահականից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ուղղված հայտարարությանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-իիր միկրոբլոգում գրել է. «Սկանդալային, ոչ ժողովրդավար և ժխտողական ռեժիմը համարձակվում է խոսել դիվանագիտական լեզվի և վիրավորանքների մասին: Համարձակություն ունեցեք ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»: