Աֆղանստանի մայրաքաղաքում անցկացվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Charlie Hebdo շաբաթաթերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակման: Ցույցը վերաճել է ցուցարարների և ոստիկանության միջև դաժան բախման՝ հաղորդում էAssociated Press-ը:
Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Քաբուլի ոստիկանության դեպարտամենտի ղեկավարը հայտարարել է, որ ցույցը խաղաղ է սկսվել, բայց հետո ակտիվիստների խումբը սկսել է քարեր նետել և նույնիսկ կրակել իրավապահների ուղղությամբ:
Ոստիկանությունը միջամտել է, երբ ցուցարարները սկսել են հարձակվել կառավարական շենքերի վրա և արգելափակել բանկը:
Բախումների արդյունքում վիրավորվել է 8 ցուցարար, իսկ ոստիկաններից մեկը ստացել է հրազենային վնասվածք: