Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել». Aravot.am

Բերձորում անսպասելի և անհասկանալի կերպով հարձակման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած «100 –ամյակն՝ առանց ռեժիմի» տեղեկատվական ավտոերթով այսօր առավոտյան դեպի Արցախ ուղևորված, և Արցախի մատույցներում դաժան ծեծի ենթարկված մարդիկ դեռ շոկի մեջ են իրենց հետ այսօր կատարվածից:

Ինչպես Aravot.am-ին պատմել է ավտոերթի մասնակիցներից մեկը՝ իրենք դեռ ճանապարհին տեղեկացան, որ Ժիրայր Սեֆիլյանի ջոկատում կռված ղարաբաղցի մի քանի ազատամարտիկների, որ պատրաստվում էին Արցախում միանալ ավտոերթին, Բերձորում ծեծել են, ու հասկանալի էր, որ ավտոշարասյան դեմ էլ անպայման սադրանքներ կլինեն, այդ իսկ պատճառով Գորիսում կանգառ կատարեցին և հստակ որոշում ընդունվեց՝ ոչ մի գնով սադրանքների չենթարկվել: «Կարծում էինք, թե պիտի զոռով մարդկանց հավաքած բերած լինեին, որ իբրև ժողովուրդը ըմբոստանում է, չի ուզում, որ մենք մտնենք Արցախ և այլն, բայց այն, ինչ կատարվեց՝ ամենասարսափելի մղձավանջում անգամ հնարավոր չէր պատկերացնել»,- պատմել  է զրուցակիցը:

Ապա շարունակում է. «Երբ Տեղ գյուղն անցանք, հասանք «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությանը, տեսանք, որ մի քանի տեղ ոստիկանական՝ հատուկ ջոկատայինների կետեր են դրված՝ «Վիլիսներով» կանգնած են: Անցանք դրանց, մի քիչ էլ գնացինք և Լաչինի անցակետ չհասած տեսանք, որ ոստիկանական վիլիսները, ինչպես նաև առանց համարանիշների մի քանի այլ մեքենաներ, պատ են կազմել: Մեզ կանգնեցրեցին, ասացին, որ փաստաթղթերը պետք է ստուգեն: Մեքենաները սիրուն, կանոնավոր շարքով կանգնեցին՝ իրարից 1,5-2մ հեռավորությամբ:  Մոտավորապես 36-40 մեքենա կար՝ Ժիրայրն էր Սեֆիլյան՝ իր  ընտանիքով, իր ջոկատի անդամները, ՀՅԴ-ից դուրս եկած և «Հիմնադիր խորհրդարան» մտած սպիտակցի տղաներն էին, ազատամարտիկ , Ապարանցի Պավլիկն էր՝ իր հետ կռված տղաներով, Իգորը Մուրադյան, Ալեքը Ենիգոմեշյան, Գարեգինը Չուգասզյան, բնապահպան Եղիա Ներսիսյանը՝ ընկերների հետ, Եղնուկյան Կարոն՝ ընտանիքի հետ և այլն»: Մեր հարցին՝ այսինքն, ավտոշարասյան մասնակիցների մեջ նաև կանայք կա՞յին, զրուցակիցս պատասխանում է՝ այո, իհարկե, կանայք և երեխաներ, ամենափոքրը կլիներ մի 3-4 տարեկան փոքրիկ: Ավտոշարասյանը կանգնեցնում են փաստաթղթերը ստուգելու պատրվակով, ապա հայտարարում, որ չեն թույլ տալու, որ նրանք մտնեն Արցախ:

Ըստ զրուցակցի՝ բոլորը նստած էին մեքենաներում, դուրս չէին եկել, միայն Ժիրայրն ու նրա մի քանի ընկերներն էին դուրս եկել՝ ոստիկանների հետ զրուցելու: «Դուք պատկերացրեք, որ մեր շարասյունը կանգնեց՝ մեքենաները իրար շատ մոտ, հետադարձի ոչ մի հնարավորություն չկար: Եվ հանկարծ տեսնում ենք, որ այն «Վիլիսները»՝ հատուկ ջոկատայինները, որ մեր ճանապարհին տեսանք, եկել են և հետևից փակել են մեր ճանապարհը, այսինքն մեզ առել էին օղակի մեջ: Մենք էլ մեքենաները անջատել էինք, քանի որ փաստաթղթերը ստուգելը մի քանի րոպե պետք է խլեր: Ու հանկարծ միանգամից, անսպասելի կերպով, ոնց ասեմ, որ ճիշտ պատկերացնեք՝ ոհմակի նման հարձակվեցին մեզ վրա՝ դիմակավորված հատուկ ջոկատայինները՝ մահակներով զինված, ու սկսեցին ջարդել-փշրել: Ժիրոյին և նրա կնոջը ծեծեցին, Վարուժանին Ավետիսյան մահակներով այնքան էին խփել, գցել էին ոտքերի տակ, ջնջխում էին, Ալեքին, Իգորին խփեցին, հետո սկսեցին մեքենաները ջարդել իրենց դուբինկաներով, մեքենաների վրա եռագույն դրոշներ կային, հանեցին, գցեցին ոտքների տակ, դրոշների փայտերով սկսեցին խփել, ու այդ ջարդի ժամանակ նաև այլանդակ հայհոյում էին… Ոչ մի մեքենա անվնաս չմնաց, բոլորի ապակիները կոտրած էին… հետո սկսեցին օդ կրակել… բլրի վրա՝ և աջից և ձախից՝ երկու- երկու կետերում, դիպուկահարներ էին դիրքավորված… էլ չեմ ասում, թե քանի-քանի հատ առանց համարանիշների մեքենաներ էին կանգնած»,-հուզված պատմել է զրուցակիցը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում