Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյան. «Հարձակվեցին մեր մեքենայի վրա, որի մեջ էին 4 տարեկան աղջիկս և կինս». Aravot.am

Այսօր Բերձորում ոստիկանական ուժերի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մասնակիցների վրա կատարված հարձակմանը ականատես է եղել նաև ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, որն իր կնոջ և 4-ամյա դստեր հետ է եղել:

Նիկոլ Աղաբաբյանը «Հիմնադիր խորհրդարանի» հետ որևէ կապ չունի, սակայն մտավորականների այն տեսակին է պատկանում, որն անմասն չի մնում ժողովրդի ցավ ու խնդրից: Նա Aravot.am-ինպատմելէ. «Հայ մտավորականներից շատերի նման ես մտահոգված եմ այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրում: Երբ տեղեկացա, որ «Նախախորհրդարանը» ցանկություն ունի երթ կազմակերպել դեպի Արցախ, ինձ շատ հետաքրքրեց, թե ի՞նչ է տեղի ունենալու, և ո՞րն է նրանց պահանջը:

Մինչև երթը ես հանդիպեցի նրանց հետ և խնդրեցի բացատրել այդ երթի իմաստը և նպատակը: Նրանք բացատրեցին, որ գնում են խաղաղ երթ անելու, մարդկանց հետ խոսելու, բացատրելու, որ այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ շարունակվելու դեպքում հնարավոր է, որ կորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը: Համոզվելով, որ երթը խաղաղ և իրազեկիչ բնույթ է կրելու, և կիսելով նրանց մտահոգությունները, ես իմ ընտանիքով, որ գտնվում էինք Սիսիանի իմ առանձնատանը, որոշեցինք միանալ այդ մարդկանց:  Ինձ համար էլ է մտահոգիչ այն ամենն, ինչ կատարվում է մեր երկրում, և ես էլ եմ վախենում իմ երկրի ապագայի համար:   Այդ իսկ պատճառով որոշեցի միանալ ավտոշարասյանը: Մարդիկ իրենց ընտանիքներով, խաղաղ, շատ լավ հարաբերություններով, ուրախ գնում էին ավտոերթով՝ մինչև Լաչին: Լաչին չհասած մեզ դիմավորեցին մի քանի ոստիկանական խմբեր: Բարեհամբույր մոտեցան, փաստաթղթեր պահանջեցին և այլն: Խմբի առաջնորդողները մոտեցան, որ տեսնեն, թե՝ կարո՞ղ են արդեն շարժվել առաջ, թե ոչ… Մեկ էլ հանկարծ լսեցինք ջարդուփշուրի ձայներ՝ մենք հեռու էինք, քանի որ շարասյունը բավականին մեծ էր, մոտ չորս տասնյակ մեքենա կար: Եվ այդ ջարդուփշուրը հասավ նաև մեզ: Հասան մեր մեքենային: Իմ չորս տարեկան աղջիկը՝ մոր գրկում, նստած էր մեքենայում, և ես ասում էի՝ մի՛ խփեք մեքենային, մի՛ խփեք, փոքրիկ երեխա կա մեջը, նրանց համար ոչ մի նշանակություն չուներ դա… Ջարդուփշուր արեցին մեքենան, այլանդակ հայհոյանքներ տալով հարվածում էին մեքենային: Այդ ամենը անում էին ոստիկաններն ու սև համազգեստներ հագած հատուկ ստորաբաժանման աշխատակիցները, որոնցից մի մասը դիմակներով էին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում