Այսօր Երևանում դաժան սպանություն է տեղի ունեցել: Սպանվել է Ֆուչիկի փողոցի թիվ 24 շենքի բնակիչ, ՌԴ քաղաքացի Արշավիր Բարսամյանը: ՀՀ ոստիկանությունը հաղոդրագրություն է տարածել` մասնավորապես նշելով, որ Ֆուչիկի փողոցի 24 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Բարսամյանի դիակը՝ բազմաթիվ վնասվածքներով: Դիակի մոտ հայտնաբերվել է մուրճ՝ արյան հետքերով:
«Նույն բնակարանից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդ և մեկ կին՝ 1937 թ. ծնված Բ. Ե.-ն, 1950 թ. ծնված Ռ. Մ.-ն և 1952 թ. ծնված Է. Ծ.-ն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- նշվում է հաղորդագրորթյունում:
Armtimes.com-ի տեղեկություններով, բերման ենթարկված կինը սպանվածի նախկին կինն է: Նախկին ամուսինները տարիներ շարունակ գույքային վեճերի մեջ են եղել: Այսօր հերթական անգամ հարցին լուծում տալու համար կինը և նրա ներկայիս ամուսինը` տաքսու վարորդի հետ (3-րդ բերման ենթարկված տղամարդը) այցելել են Բարսամյանի տուն: Այնտեղ, մեր տեղեկություններով, վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել: «Հյուրերը» Բարսամյանի բերանը թուղթ են լցրել, որ նրա բղավոցները լսելի չլինեն հարևաններին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում