Այս ինքնատիպ գաղափարը պատկանում է բեսթսելլերների հայտնի հեղինակ Ջեյմս Պատերսոնին: Նրա նոր Private Vegas վեպը լույս է տեսել սահմանափակ տպաքանակով:
Էլեկտրոնային գիրքը ընթերցանության սկզբից 24 ժամ անց ջնջվում է, իսկ վեպի տպագիր տարբերակը, որը թողարկվել է միակ օրինակով, ունի գիրքը պայթեցնելու իրական մեխանիզմ՝ առաջին էջը թերթելուց 24 ժամ անց:
Ջեյմս Պատերսոնի ինքնատիպ քայլը, ով մինչև 1996թ. գովազդային ոլորտում է աշխատել, իսկ հիմա դետեկտիվ վեպերի հեղինակ է, կոչված էր բորբոքելու ընթերցողների հետաքրքրությունը Private Vegas-ի լույսընծայումից առաջ: