Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության է հասել «Ռեալ Սոսյեդադ»-ի նկատմամբ:
Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման դուբլի հեղինակ է դարձել: Գեղեցկությամբ առանձնացել է նրա երկրորդ գոլը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Շատ գոհ եմ, իմ գոլերից, բայց ավելի գոհ եմ թիմի հաղթանակից: Պարտավոր էինք հաղթել, քանի որ ծանր խաղ էր շատ ուժեղ մրցակցի դեմ: Մեզ մոտ ամեն ինչ ստացվում էր:
Երկրորդ գոլի ժամանակ նկատեցի, որ կարելի է խաղալ նման կերպ, բայց չէի պատկերացնում, որ երկրորդ գոլս այդքան գեղեցիկ կստացվի»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Football-Espana-ն: