Պարզվում է՝ նախօրեին բացված Կոմիտասի թանգարան-ինստիտուտը քաղաքացիների համար դեռ անհասանելի է: Այսօր «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը պետք է ելույթ ունենար թանգարանում:
Նախ մեր նկարահանող խմբին թույլ չտվեցին թանգարանում նկարահանում իրականացնել՝ պատճառաբանությամբ, որ միջոցառումը նախատեսված չէ լուսաբանման համար, ապա ականատես եղանք՝ ինչպես շարքային քաղաքացուն ոստիկանը մերժեց մուտք գործել թանգարան: