Վիճակագրական տվյալների համաձայն, սինովյալ սարկոմաները ունեն տարբեր տեղակայում և տարաբնույթ բուժումներից հետո էլ, մոտավորապես 45-50 տոկոսի դեպքում կարող է կրկնվել: Հիվանդությունն արտահայտվում է կրծքավանդակի շրջանի ցավերի, շարժումների սահմանափակման և ընդհանուր թուլության տեսքով։ Արդի բժշկության մեջ հայտնի են կոմպլեքս միջոցառումներ՝ վիրաբուժական, ճառագայթային և քիմիոթերապևտիկ:
Այս դեպքում գործ ունենք մոտ մեկ տարի առաջ ստենոմիա կարտենոմա ախտորոշմամբ կատարված վիրահատությունից հետո նկատված ուռուցքի տեղային կրկնություն: Հիվանդն ստացել էր քիմիոթերապևտիկ բուժում, հետագա կրկնակի վիրաբուժական միջամտության և ճառագայթային բուժման նկատառումներով: Ձեզ ենք ներկայացնում ուռուցքու վիրահատություն, որը տարածվել է դեպի որովայնի առաջային պատ:
«Էրեբունի» ԲԿ-ում, կլինիկական և պարակլինիկական հետազոտություններից հետո կատարվելու է լայնածավալ վիրաբուժական միջամտություն և հեռացվելու է փափուկ հյուսվածքներում տեղակայված գոյացությունը՝ կրծքավանդակի պատի կողաճառների և որովայնի առաջային պատի հյուսվածքների հետ միասին: Ինչպես նաև կատարվելու է փակեղային համակարգի դեֆեկտների վերականգնում՝ ալլոպլաստիկ ցանցանյութով:
Ընդհանուր առմամբ 5 ժամ 40 րոպե տևած վիրահատությունը կատարում է «Էրեբունի» ԲԿ-ի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Կառլենի Հովհաննիսյանը: