Ադրբեջանի զինված ուժերում պաշտոնանկություններ են եղել` պահուստային ֆոնդ են ուղարկվել 2 բարձրաստիճան սպաներ, որոնք Ադրբեջանի Զինված ուժերի տարբեր կառույցներում զբաղեցրել են պաշտոններ, նաև արտասահմանում ռազմական ատաշեն:
Համաձայն տեղեկության, որ ստացել է APA-ն զինվորական աղբյուրներից, օրերս աշխատանքից ազատվել է Գերմանիայում ու Իսպանիայում Ադրբեջանի ԶՈւ ռազմական ատաշե, գեներալ-մայոր Վագիֆ Ռասուլովը և Ուկրաինայում ու Թուրքիայում նախկին ռազմական ատաշե Թոֆիգ Գասիմովը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: APA-ին հայտնել են, որ երկու զինծառայողներին էլ պահուստ են ուղարկել համապատասխան կարգով: