Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Նենգափոխման հրեշավոր էությունը

«Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագիծն ու դրա շուրջ բորբոքվող կրքերը ակնհայտ ներքաղաքական ենթատեքստեր կրելուց զատ, ի ցույց են դնում Հայաստանի տնտեսությանը պատած «քաղցկեղը»:

Մշակվել է մի օրինագիծ, որի կիրառումը կարծեք թե գործնականում հարվածում է բոլորի շահերին՝ մի մասին շատ, մի մասին` քիչ, իսկ ահա այդ օրենքից ակնկալվող շահը, ըստ էության, վիրտուալ բնույթի է: Հակառակ պարագայում, եթե օրենքը գործնականում բխեր թեկուզ մեկ կոնկրետ սուբյեկտային շահից, ապա իշխանությունները հազիվ թե ամիսներ շարունակ չգտնեին հանրությանը դրանում համոզելու ձևերը, առավել ևս, որ բազմաթիվ այլ հարցերում հասարակությունը դեմ է եղել, սակայն իշխանությունները անցկացրել են իրենց մտահղացումները:

Այսպիսով, շրջանառության հարկի մասին օրենքը ցույց է տալիս, թե ինչքան է խորացել Հայաստանի տնտեսության քաղցկեղը, ինչքան խորն են մետաստազները, և դրանք, ըստ էության, իշխանական վերին շարքերից արդեն վաղուց հասել են հասարակական ներքին շերտեր: Հայաստանում ոչ մեկին ձեռք չի տալիս դուրս գալ ստվերից, աշխատել Հայաստանում առկա կոռուպցիոն մեխանիզմներից դուրս: Եվ սա այն է, ինչին, ըստ էության, ձգտել է Հայաստանում իշխող համակարգը տարիներ շարունակ: Այսինքն` հասնել մի իրավիճակի, երբ կոռուպցիոն մեխանիզմները կդառնան հանրային կեցության անքակտելի մաս, երբ հասարակությունը կոռուպցիային կկապվի իր առօրյայով, ինչի արդյունքում էլ կապահովագրվի իշխանական մակարդակում տիրող առավել ընդգրկուն և մեծածավալ կոռուպցիայի անվտանգությունը:

«Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ առկա թոհուբոհը վկայում է, որ Հայաստանում այդ նպատակը հաղթահարված է, այսինքն` «կոռուպցիայի գագաթը» նվաճված է, և հասարակությունն այդ հարցում վերածվել է իշխանությունների, Հայաստանում երկու տասնամյակ շարունակ կուսակցական և գաղափարական անվանումների ու հռչակագրերի ներքո իշխող խմբերի, կլանների, թայֆաների ակամա դաշնակցի: Հասարակությանն այլ ելք չեն թողել, չեն թողել այլընտրանք՝ ոչ միայն մեխանիզմների, այլ ըստ էության նաև արժեքների, հոգեբանության, մտածողության: Այսինքն` ստեղծվել է ոչ միայն «դաշնակցական» մի մթնոլորտ, որը կամա, թե ակամա միավորել է բոլորին՝ և՛ կոռուպցիայով պետությանը, այսինքն` քաղաքացիներին վնաս պատճառողներին, և՛ կոռուպցիայից տուժողներին, այսինքն` քաղաքացիներին, հանրությանը, այլ նաև մթնոլորտ, որը ստեղծել է նաև անելանելիության միջավայր, երբ չեն գործում այլ ելքեր որոնելու մեխանիզմները և ամենահնչեղը, որ լսվում է` ոչնչին ձեռք չտալու «կարմիր թելն» է, որ անցնում է առկա իրավիճակով և բնորոշում Հայաստանի ներկայիս վիճակը:

Սա, կարող ենք ասել, փայլուն հոգեբանական կոմբինացիա է, որ կարողացել է իրականացնել իշխող համակարգը և ձևավորել գրեթե անխոցելի մի բուրգ, որտեղ ստացվել է պարադոքսալ մի իրավիճակ՝ նրանք, ովքեր ամենից շատ են դժգոհ բուրգից և ընդդիմանում բուրգին, այդքան ավելի շատ հենց իրենք են ծառայում բուրգի ամրությանն ու երկարակեցությանը: Ավելին` անվտանգության զգացումը հասել է նույնիսկ այն աստիճանին, որ իշխող համակարգում կարող են կայացվել, այսպես ասած, հակակոռուպցիոն որոշումներ և նախաձեռնություններ` հստակ համոզվածությամբ, որ միևնույն է` այդ ամենը հենց հասարակության իսկ ջանքերով, հասարակության իսկ գործադրմամբ կարողանալու են ուղարկել գրողի ծոցը: Այսինքն` տեղի է ունենում, ըստ էության, արմատական նենգափոխում և աստիճանաբար ներբեռնվում է մի իրավիճակ, մի մեխանիզմ, որը հասարակությանն ու իշխանություններին փոխում է տեղերով, այսինքն` իշխանություններն են դառնում, այսպես ասած, հակակոռուպցիոն նախաձեռնությունների հեղինակներ, իսկ ահա հասարակությունը բողոքում է և ստիպում իշխանություններին հետ վերցնել այդ նախաձեռնությունները, թողնել իրենք իրենց կոռուպցիոն յուղի մեջ տապակվեն:

Դե, իսկ քանի որ Հայաստանի իշխանություններն էլ ամեն ինչ անում են բացառապես հասարակական կարծիքը հաշվի առնելով, անում են այնպես, ինչպես հասարակությունը՝ եթե ուզում եք կոռուպցիոն սխեմայի շարունակում, ապա խնդրեմ, ինչպես ասում են՝ դուք ուզեցիք: Իր բնույթով այս նենգափոխումը, որ առայժմ բնականաբար տեղի է ունենում երևույթների, ոչ ուղիղ խոսքերի և արտահայտությունների տեսքով, ուղղակի հրեշավոր է: Մտածված է և բարձրակարգ հոգեբանական խորհրդատվությամբ մշակվա՞ծ է կիրառվող տեխնոլոգիան, թե՞ պարզապես իրականացվում է իշխող համակարգի բնույթի, շուստրիության, բնազդների թելադրանքով` արդեն այնքան էլ էական չէ:

Ակնհայտ է, որ մեխանիզմը գործում է, գործում է հաջողությամբ, լուծում է համակարգի առաջ ներկայումս հայտնված նոր խնդիրները և էլ ավելի մեծացնում իշխանությունը հասարակության վրա, թեև թվում է, թե հասարակությունն է իրականում իշխանություններին նահանջ պարտադրում կամ պարտադրում զիջումներ: Այսինքն` Հայաստանի իշխանական համակարգը առկա իրավիճակը աստիճանաբար վերածում է փակ ցիկլի: Տնտեսության մեջ դրան հասել են վաղուց: Քաղաքականության մեջ արձանագրել են այդ վիճակն արդեն երկու-երեք տարի: Մնում է, որպեսզի ցիկլը փակվի հասարակական հոգեբանության և պատկերացումների շրջանակում: Պետք է արձանագրել՝ տագնապով, որ համակարգը շատ մոտ է դրան, այսինքն` ցիկլը նաև այս մակարդակում փակելուն և համակարգային գերիշխանությունը անշրջելի դարձնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում