Հունվարի 29-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում բանաձև է ընդունվել Եվրոպայի երկրներում մամուլի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է contact.az-ը:
Փաստաթղթում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կառավարություններին կոչ է արվում լրագրողների գործունեության համար անվտանգ պայմանների ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Բանաձևում առանձին նշված է անբարենպաստ իրավիճակն Ադրբեջանում:
Մասնավորապես, հիշատակվում է ձերբակալված լրագրող Խադիջա Իսմաիլովայի գործը, ով հետաքննել է կոռուպցիայի հետ երկրի բարձրագույն ղեկավարության կապը: Բանաձևը Բաքվին կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրան և մյուս լրագրողներին ու դադարեցնել նրանց հետապնդումը:
Բացի դրանից՝ մամուլի սպանված աշխատակցների շարքում նշվում են լրագրողներ Էլմար Հուսեյնովի և Ռաֆիկ Թագիի անունները, որոնց սպանողներին իշխանություններն այդպես էլ չեն գտել:
ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել հարգել անմեղության կանխավարկածն ու արտահայտման ազատությունը: