Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից մեկնարկել է երթ դեպի Սիրահարների այգի: Խաչերթ ազնիվ սիրո բարեխոս զորավոր Զորավար Սուրբ Սարգսի բարեխոսությանն ընդառաջ:
Հոգևորականների առաջնորդությամբ մասնակից երիտասարդներին կուղեկցեն Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրներ և թմբկահարներ: Խաչերթի մասնակիցները Սիրահարների այգում կմիանան տեղի ունեցող յուրահատուկ համերգային ծրագրին: