«Տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում, կարծում եմ, միջազգային հանրության համար այլևս գաղտնիք չեն Ադրբեջանի գործողությունները և՛ քաղաքական առումով, և՛ սահմանի լարվածությամբ»,- ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զարքարյանը:
Նրա կարծիքով՝ սահմանի լարվածությունը հենց այնպես չէ, պարապ խաղեր չեն: Դրանով Ադրբեջանը փորձում է քողարկել իր ոչկառուցողական մոտեցումը բանակցային գործընթացում: «Պատերազմի վերսկսման վտանգը տեսականորեն է միայն, գործնականում դրանց վերսկսկման հավանականություններ կարծես թե չկան, բայց այն մարտական գործողությունները, որոնք իրականացվում են սահմանի երկայնքով, արդեն իսկ պատերազմի տեսակ է: Այսինքն՝ մենք գտնվում ենք մի փուլում, որը դժվար է ասել խաղաղություն»,- պատերազմի վերսկսման հավանականության մասին ասաց Զաքարյանը: