Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

ՀԱՊԿ-ի նոր նշանակությունը

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամներն, իհարկե, ունեն տարբեր մոտեցումներ, սակայն անդամների միջև միմյանցից հեռու լինելու սառնություն ինքը չի զգացել: Բորդյուժան հայտարարել է, որ հենց դրա համար են միջազգային կազմակերպությունները, որ տարբեր մոտեցումներով երկրների միջև կոնսենսուս գտնեն:

Երևի Բորդյուժան նպատակ է ունեցել այս հայտարարությամբ ցրել այն անհեթեթ, իսկ ընդհանրապես վտանգավոր տպավորությունը, որ թողնում է, այսպես ասած, ռազմա-քաղաքական դաշինք հանդիսացող ՀԱՊԿ-ը: Սակայն իրականում նա այդ տպավորությունն ուղղակի ավելի է սրել և ընդգծել: Պարզվում է, որ Բորդյուժան, այսպես ասած, իր զգացողություններով է չափում ՀԱՊԿ անդամների վերաբերմունքը միմյանց հանդեպ:

Այսինքն` Բորդյուժայի զգացողությունը ռազմա-քաղաքական կատեգորիա է, և եթե նա չի զգում սառնություն, ուրեմն սառնություն չկա, ու կարևոր չէ, որ ասենք` ինչ-որ մեկը ամեն օր սպառնում է ՀԱՊԿ անդամ պետություններից մեկին, իսկ մեկ այլ անդամ այդ սպառնալիքներ տեղացողին միլիարդների սպառազինություն է մատակարարում: Հասկանալի է, որ խոսքը Հայաստանին սպառնացող Ադրբեջանի և նրան սպառազինող Ռուսաստանի մասին է: Բայց քանի որ Բորդյուժան ոչ մի վատ բան չի զգում, ապա ամեն ինչ, բնականաբար, նորմալ է:

Իսկ միգուցե Բորդյուժան իր զգացողությունները թարմացնելու համար գա և այսպես ասած ՀԱՊԿ պաշտպանության սահմաններից մեկում մի քանի օր անցկացնի, ասենք` Տավուշի մարզի Չինարիում կամ Բերքաբերում, որտեղից անցնում է ՀԱՊԿ-ի սահմանը, և որտեղ ադրբեջանցիները պարբերաբար կրակ են թափում իբր ՀԱՊԿ պաշտպանական հովանոցի տակ գտնվող բնակչության վրա:

Միգուցե այդ ժամանակ Բորդյուժան ինչ-որ բան զգա և սկսի ՀԱՊԿ-ի մասին դատել այդ, այսինքն` իրականությանն ավելի մոտ զգացումներով: Եվ միգուցե այդ դեպքում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հասկանա միջազգային կազմակերպությունների և ռազմա-քաղաքական անվտանգության բլոկների տարբերությունները, որ այդ բլոկները ոչ թե ստեղծվում են, որ կոնսենսուս փնտրեն, այլ կոնսենսուսի արդյունքում են ստեղծվում, քանի որ այդ բլոկների բուն խնդիրը վերաբերում է այնպիսի մի բնագավառի, այնպիսի կարևոր հարցերի, որ մինչև նրանք կոնսենսուս փնտրեն հասկանալու համար, թե ինչպես վարվել, կարող է այլևս որևէ կերպ վարվելու կարիք չլինի, և այն անդամը, որին պատրաստվում էին պաշտպանել և շտապում էին կոնսենսուսի գալ, այլևս այդ պաշտպանության կարիքը չունի, այլ վերականգնվելու կարիք ունի:

Այնպես որ, լավ կլիներ, որպեսզի Բորդյուժայի զգացմունքներով և պատկերացումներով առաջնորդվող ՀԱՊԿ-ը ռազմա-քաղաքական բլոկից վերածվեր շինարարական կազմակերպության: Այդպես ավելի արդյունավետ կլիներ՝ մեր մոտ այդպիսի զգացողություն կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում