Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Ծառուկյան-Աբրահամյան միտինգը ընդդե՞մ Սերժ Սարգսյանի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է, ինչ հարյուրավոր փոքր ու միջին ձեռներեցներ կառավարության մոտ պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կիրառումը, որը նրանց ճնշման ներքո հոկտեմբերից կասեցվել էր մինչև փետրվարի 1-ը: Հիշեցնենք, որ այս «բարեփոխումով» կառավարությունը շրջանառության հարկը 3,5-ից նվազեցրել է 1 տոկոսի, բայց հետո պարզվեց, որ հին՝ բարձր տոկոսով օրենքն ավելի ընդունելի է, քան նորը, քանի որ բարեփոխումը նպատակ ունի փոքր բիզնեսին նեղել ու սնանկացնել: Պրագմատիկ վարչապետը, երկրի գլխավոր հարկահավաք Գագիկ Խաչատրյանը, նախագահ Սերժ Սարգսյանը որոշել են փոքր ու միջին ձեռնարկատերերի միջոցով դուրս գալ մեծերի վրա՝ ստիպել, որ նրանք ստվերից դուրս գան: Իսկ խոշորին փոքրի միջոցով ստվերից հանելու համար որոշվել է, որ փոքրերը պետք է մանրամասն հաշվետվություն տան իրենց ապրանքաշրջանառության հետ կապված՝ ներկայացնելով բոլոր հաշիվ-ապրանքագրերը: Օրենքի գլխավոր խնդիրը՝ փաստաթղթավորված աշխատելը, ՓՄՁ-ները մերժում են, խորհուրդ տալով այդ տվյալները պահանջել հարկային արտոնյալ պայմաններում գործող խոշոր գործարարներից: Ստեղծվել է անելանելի վիճակ. ՓՄՁ-ները պահանջում են կասեցնել օրենքը, սպառնալով անժամկետ գործադուլ անել: Իսկ պայքարի ցանկացած կայծ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ: Ո՞ւմ է սա ձեռնտու՝ Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին: Հայտնի է, որ առաջինը Գագիկ Ծառուկյանի խնամին է: Սակայն հայտնի է նաև, որ օրենքի կասեցումը կամ կիրառումը կախված է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի կամքից: Այս դեպքում հարց է ծագում՝ ինչո՞վ է այս վիճակը ձեռնտու Սերժ Սարգսյանին: Գուցե որոշել է ծանր դրության մեջ դնել Արգամիչ-Ծառուկյան դաշինքի՞ն: Եվ վերջին պահին ասել՝ «Հովիկ ջան, սիրուն չի»: Սա կպարզվի առաջիկայում:

Իսկ օրեր շարունակ կառավարության դռների մոտ անցկացնող ցուցարարները երեկ հանկարծ որոշեցին բարձրանալ Աբրահամյանի կաբինետ՝ քննարկելու հարցը: Մի քանի լրագրողների ևս թույլատրեցին կարճ ժամանակով ներկա գտնվել այդ հանդիպմանը: Ներս մտնելով՝ վարչապետը մուննաթ եկավ. «Ես ձեզ առաջինը ցանկություն եմ հայտնել ընդունելու, դուք չգիտեմ որ հոսանքներին ընդառաջ գնացիք, լսեցիք մարդկանց և ցանկություն չհայտնեցիք հանդիպելու, թե թող վարչապետն իջնի ներքև: Վարչապետը կարող է յուրաքանչյուր պահի իջնել, բայց հո փողոցում չե՞նք քննարկելու հարցերը, դրա համար ես ասացի. բարձրացեք՝ քննարկենք, նորմալ, կառուցողական, մարդկային հարաբերություններով: Այս ձևաչափով մենք հաջողությունների չենք հասնի, մեր նպատակն է, որ դուք աշխատեք, արարեք, ձեր ընտանիքները պահեք, հո մենք ձեր թշնամին չե՞նք, հակառակը՝ մենք ուզում ենք նորմալ պայմաններ ստեղծել ձեզ համար»: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը ներկայացրեց ցուցարարների պահանջը: Քննարկումն արդեն ընթացավ առանց լրագրողների: Մինչ նրանք վարչապետին ներկայացնում էին իրենց առաջարկը, կառավարության շենքի առջև հայտնվեց ԲՀԿ դեսանտը՝ քաղաքական խանդավառությամբ վարակելով ցուցարարներին: Նրանք այս օրերին չէին երևացել ոչ կառավարության մոտ, ոչ էլ նախագահականի: Երեկ թերևս միտինգի ամենաթեժ օրն էր, և Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանը քաղաքական պոպուլիզմով ջերմացրին ընդվզող ու մի քանի օր դրսում սառած ցուցարարների հոգին:

Բղավեցին, որ սիրում են նրանց, «Բարգավաճն» իրենց հետ է, կգնան ԱԺ և կքննարկեն հարցը, երկուշաբթի ԱԺ-ի մոտ իրենց կասեն խնդրի ճակատագիրը: Ցուցարարները ոգևորված բացականչում էին. «Բար-գա-վաճ, Բար-գա-վաճ, մենք էլ ձեզ ենք սիրում»: Տնտեսագետ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց օրենքի հետևանքները ՓՄՁ-ների համար և հիշեցրեց, որ ուժի մեջ է իրենց նախկին առաջարկը՝ օրենքը շրջանառել կամավորության սկզբունքով: Պատգամավորների հեռանալուց հետո ավարտվեց նաև վարչապետի մոտ քննարկումը, որին մասնակցած ցուցարարները ներքև իջան ու իրենց գործընկերներին փոխանցեցին, որ մի քանի օրից կորոշեն վերջնական անելիքը: Թերևս՝ մինչև երկուշաբթի:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում